Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյան

Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1972 թ. նոյեմբերի 4-ին, գյուղ Տաթև, Սյունիքի մարզ։ Ավազանի անունը՝ Գարուն։

1979-1989 թթ. - Տաթևի միջնակարգ դպրոց։

1989-1995 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1995 թ. - սարկավագ` ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի։

1996 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի։

2002 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Միքայել Արքեպիկոպոս Աջապահյան։ Թեզ՝ «Անառակ որդու առակը հայ մեկնողական գրականության մեջ»։

2006 թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն 

1995-1996 թթ. - Մայր Աթոռի ձեռագրատան պատասխանատու։

1996-2001 թթ.-  Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700- ամյակի եկեղեցական հանձնաժողովի` Մայր Աթոռի գրասենյակի պատասխանատու։

2002-2004 թթ. - Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ։

2004-2005 թթ. - Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդական տեղապահ։

2005 թ.-ից - Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ։